Լեռնային Ղարաբաղում ռուսական ԱԻՆ-ի խմբավորումը կմեծացվի
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խմբավորումն ավելացվելու է 75 մասնագետով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։
«Նոգինսկի փրկարարական կենտրոնում անձնակազմի ու տեխնիկայի զննում է անցկացվել։ Նրանք արդեն պատրաստ են միանալ Ռուսաստանի ԱԻն-ի խմբավորմանը, որն արդեն գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Այս պահին Նոգինսկի փրկարարական կենտրոնից մեկնելուն պատրաստ են 75 մասնագետ ու բարձր անցանելիություն ունեցող 13 միավոր տեխնիկա։ Լրացուցիչ ուժերի ու միջոցների համալրումը շարունակվում է», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խմբավորումը ձևավորվում է Նոգինսկի, Ուրալի, Տուլայի, Դոնի, Նևսկու ու Վոլգայի փրկարարական կենտրոնների, «Լիդեր» ջոկատի ու Ռուզսկի կառավարման կետերի ապահովման կենտրոնի մասնագետներից, կենտրոնական ապարատի մասնագետներից ու գերատեսչական հոգեբաններից։ Նրանք Ղարաբաղ կուղևորվեն առաջիկա օրերին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։