2020-11-23 13:29
Լրատվական գործակալություններ
Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվեն ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով
Ռուսաստանի առողջապահության նախարարի` Հայաստանին տրամադրած «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորների: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ են ընդգրկված։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին էր փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։
«Պատվաստանյութի շատ քիչ քանակ ենք ստացել, դրանք ընդամենը օրինակներ են: Դրանցով կպատվաստվեն մի քանի կամավորներ»,–ասաց Նիկողոսյանը։