ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` գնահատելու Արցախին անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը

ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության խնդրանքի, որը նշում է Ռուսաստանի մարդասիրական օգնության միջգերատեսչական կենտրոնի դերը և ձևերը, գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և ՄԱԿ-ի այլ գրասենյակներ պատրաստ են համագործակցել և տեղում քննարկել համատեղ գործողությունների հնարավորությունները Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը՝ հնարավորինս շուտ լիովին հասկանալու համար տարածաշրջանի մարդասիրական կարիքները՝ հենց դա հնարավոր դառնա»,- ասել է նա, տեղեկացնում է News.am: