813 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 127 522

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 813-ով և դարձել 127 522։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 26 069 մարդ, կատարվել է 490 370 թեստավորում, առողջացել են վարակվածներից 98 944-ը։ Գրանցվել է մահվան 2002 (+26) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4-ով և դարձել 507, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։