300 տոննա շինանյութով երկրորդ շարասյունը ժամանեց Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը ժամանել է Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Շարասյունը ձևավորվել է Դոնի Ռոստովում և շարժվել դեպի Ղարաբաղ։ Գերատեսչության քսան «ԿամԱզ» 300 տոննա շինանյութ են հասցրել. փայտ, ապակի և սալաքարեր` ռմբակոծությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:

Նոյոմբերի 21-ին ԱԻՆ առաջին շարասյունը 5 մեքենաներով Ստեփանակերտ էր հասցրել 45 տոննա շինանյութ, տեղեկացնում է Sputnik Armenia։