Գարեգին Բ․ Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին և Սենատին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունում է քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը, տեղեկացնում է News.am։

«Ողջունում ենք քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։

Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։

Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին»։