Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել բացառել Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ կազմից

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբից հետ կանչելու համար: Այս մասին ասվում է այդ երկրի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձևի, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ ՄԽ-ից Ֆրանսիային հետ կանչելու համար, որը վերջին օրերին իր դիրքորոշմամբ և հայտարարություններով կասկածի տակ է դնում սեփական չեզոքությունը»,-ասվում է փաստաթղթում, որի օգտին քվեարկել է խորհրդարանի անդամների մեծ մասը, տեղեկացնում է News.am: