Ստեփանակերտի քաղաքապետ. Դպրոցներն ու մանկապարտեզները կգործեն դեկտեմբերի 1-ից

Աստիճանաբար խաղաղ կյանքին վերադարձող Ստեփանակերտում առաջին դպրոցներն ու մանկապարտեզները կբացվեն դեկտեմբերի 1-ին։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Դեկտեմբերի 1-ից կբացվի երկու դպրոց, երկու մանկապարտեզ, ու կամաց-կամաց մնացածն էլ կսկսեն գործել», - ասաց նա։

Սարգսյանն հայտնեց նաև, որ Ստեփանակերտի շենքերի կեսը, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքը, հրթիռակոծության հետևանքով վնասվածքներ են ստացել։ Վնասված են հիվանդանոցներ ու դպրոցներ, ԱԻՆ-ի շենքը։

Նա ավելացրեց, որ շենքերի վերականգնումն արդեն սկսվել է, տեղեկացնում է Sputnik Armenia։