Ստեփանակերտի առաջին դպրոցը վերսկսել է աշխատանքը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի առաջին միջնակարգ դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը, որը դադարեցվել էր Ղարաբաղում հակամարտության սրման պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:

Սեպտեմբերի վերջին ԼՂ իշխանությունները որոշել էին դադարեցնել տարածաշրջանում ուսումնական գործընթացը ռազմական գործողությունների պատճառով: Դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին:

«Ստեփանակերտի առաջին դպրոցն այսօր ուսումնական գործընթաց է սկսում: Մյուսները հետագայում կբացվեն», - լրագրողներին ասել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը:

Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ներկայացուցիչներ: Զինվորականներն ուսումնական հաստատությանը հեռուստացույց են նվիրել, տեղեկացնում է Aysor.am: