2020-11-29 10:42
Լրատվական գործակալություններ
Մեր եկեղեցականները Դադիվանքում են
Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Տեղեկությունը հայտնում է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ամենայն հայոց կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ»,– Facebook-ի իր էջում գրել է քահանան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։