2020-11-30 11:35
Լրատվական գործակալություններ
356 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 135 124
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 356-ով և դարձել 135 124։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 23 976 մարդ (-748), կատարվել է 510 127 (+1 098) թեստավորում, առողջացել են վարակվածներից 108 442 (+1 078)-ը ։ Գրանցվել է մահվան 2164 դեպք (+22)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 538, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։