National Interest. ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌԻ ՄԱԳՆԻՏՍԿՈՒ ՕՐԵՆՔՆ ԱԼԻԵՎԻ և ՆՐԱ ԿՆՈՋ ԴԵՄ

Այժմ, երբ Ղարաբաղում զենքերը լռել են, Բայդենի վարչակազմը պետք է Մագնիտսկու օրենքի համաձայն պատժամիջոցներ կիրառի նրանց նկատմամբ, ով պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների համար հակամարտության ընթացքում, գրում է Մայքլ Ռուբինն National Interest-ում հրապարակված իր հոդվածում:

«Ադրբեջանը բացարձակ բռնապետություն է: ԱՄՆ-ին խաբելու և ռազմական անակնկալ հարձակման դիմելու որոշումն Ալիևինը և նրա տիկին (և փոխնախագահ) Մեհրիբանինն է: Նիդեռլանդների խորհրդարանն արդեն հաստատել է պատժամիջոցները զույգի նկատմամբ այս պատճառով:

Մագնիտսկու պատժամիջոցների անհրաժեշտությունը խիստ կարևոր է, քանի որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ադրբեջանական ուժերը և վարձկանները Սիրիայից տեսանյութեր էին նկարահանել, թե ինչպես են խոշտանգումների ենթարկում և արդյունքում սպանում գերիներին` ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական: Առնվազն, ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է Ադրբեջանից պահանջեն նույնականացնել իր անձնակազմին և աշխարհազորայիններին, ովքեր հայտնվում են տեսանյութերում, և նրանց հանձնել միջազգային իշխանություններին` ռազմական հանցագործությունների համար դատական հետապնդման նպատակով: Ցանկացած ադրբեջանցի կամ թուրք պաշտոնյա, ում ենթակայության տակ նրանք ծառայում էին, ևս պետք է քրեական հետապնդման ենթարկվի, եթե նա է տվել վայրագությունների հրամանը կամ եթե նրանց չի հաջողվել կանգնեցնել նման գործողությունները:

Ութ տարի առաջ ես ելույթ ունեցա Հարավային Կովկասի հարցերով Կոնգրեսի առջև: Այդ ժամանակ ես Ադրբեջանն ԱՄՆ-ի ավելի լավ դաշնակիցն է համարում, քան Հայաստանը, սակայն այսօր իրականությունը հակառակն է երկու գործոնի պատաճառով. Նախ` Հայաստանում 2018-ին ժողովրդավարական հեղափոխություն տեղի ունեցավ: Այսօր դա ժողովրդավարություն է, իսկ Ադրբեջանն էլ ավելի է գլորվել դեպի բռնապետություն: Երկրորդ` Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը ցույց է տալիս, որ այն ահաբեկչության հովանավոր է դարձել, այլ ոչ թե` գործընկեր դրա դեմ պայքարում: Այժմ, երբ զենքերը լռել են, հեշտ է անտեսել Լեռնային Ղարաբաղը և առաջ շարժվել: Դա սխալ կլիներ: Վտանգի տակ է ոչ միայն Միացյալ Նահանգների և բազմակողմ դիվանագիտության ազնվությունը, այլև` ԱՄՆ օրենսդրության հեղինակությունը: Անգործությունը միաժամանակ հաստատում է գաղափարը, որն ագրեսորներին ճիշտ է դարձնում և պարգևատրում է: Անգործությունը երաշխավորում է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն օգտագործել իսլամիստ վարձկաններին այնպես, որպեսզի դա կարողանա էթնիկական լարվածություն առաջացնել և նպաստել կրոնական պատերազմին: Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քայլեր ձեռնարկի, ճանաչի Ադրբեջանին ցանկացած հետագա օգնության անօրինականությունը և պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների մեջ մեղավորներին»:

News.am