2020-12-02 10:45
Լրատվական գործակալություններ
Մինասյանը` Բալասանյանին. Վերջին նախադասությունը չկար, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են
Պարո´ն գեներալ, կիսատ է ստացվել կարծես: Վերջին նախադասությունը չկար: Այն մասին, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Կարդացի Վիտալի Բալասանյանի նամակը:
Պարո´ն գեներալ, կիսատ է ստացվել կարծես: Վերջին նախադասությունը չկար: Այն մասին, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են:
Դուք հայրենադավի հետույքում ծվարածի ձե՞ռքն եք ուզում բռնել:
Պեդոֆիլի հետ եք ուզո՞ւմ մանկապարտեզ բացել:
Նիկոլիզմը մեր հայրենիքը ավերակ է դարձրել, նիկոլիզմի հիմքը հիշողության բացակայությունն է, այս անգամ չի ստացվելու փակել հիշողության դուռը: Ֆիքսեք հրապարակավ ովքեր են Ձեզ համար հայրենավաճառ Նիկոլն ու իր գրպանի կրծողները, հայտարարե´ք կամ մնացեք մենակ»: