2020-12-02 20:57
Լրատվական գործակալություններ
0
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ en սկսում
Նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է հաջորդ շաբաթ Ռուսաստանում սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները: Այս մասին է հաղորդում ՏԱՍՍ գործակալությունը:
«Առաջին պատվաստումները կստանան բժիշկներն ու ուսուցիչները»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Պուտինի խոսքերով՝ առաջիկա օրերին երկրում պատվաստանյութի արտադրման ծավալը կհասնի երկու միլիոն դոզայի, ինչը թույլ կտա լայնածավալ պատվաստումների արշավ սկսել COVID-19-ի դեմ, տեղեկացնում է ShantNews.am-ը: