1 277 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 138 508

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 277-ով և դարձել 138 508։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 22 448 մարդ, կատարվել է 519 445 թեստավորում (+3 453), առողջացել են վարակվածներից 113 228-ը (+2 863)։ Գրանցվել է մահվան 2 228 (+35) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 11-ով ու դարձել 578, տեղեկացնում է Sputnik Armenia։