Սմբատ ԳՈԳՅԱՆ. ԻՍԿ ԿԵՆԱՑ ԱՍՈՂԻՆ ՀԱԿԱՃԱՌԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը գրել է.

«Իմ ու ԿԳՄՍ վերնախավի իմպլեմենտացիոն տարաձայնությունը նրանում էր, որ.

1) ես համարում եմ, որ ավելի լավ է բարեփոխման ռեսուրս հավաքել, գաղափարը հասունացնել ու հետո նոր այն սկսել,

2) իրենց մեծ մասը համարում է, որ պետք է սկսել ու ժամանակի ընթացքում բարեփոխումները կյանքի կոչողներ կհայտնվեն։

Բնականաբար ճշմարտությունը այս երկուսի արանքում կլինի, բայց նաև երկրորդ մտածելակերպի տապալման փորձեր ունենք։

Հանրակրթությունում ավագ դպրոցի չկայացման ու բարձրագույն կրթությունում մագիստրատուրայի համակարգն անբովանդակ մնալու պատճառները հասկանալու փոխարեն ԿԳՄՍՆ անցավ նույն ոճով գիտության բարեփոխմանը։

Բնականաբար պետք է փոխվի գիտության կազմակերպման համակարգը, բնականաբար օրենքի նոր նախագծում լիքը լավ բաներ կան գրած։ Այդ լավ բաները հեշտ չէ քննադատել, քանի որ կենացներ են։ Իսկ կենաց ասողին հակաճառել չի լինում»։

Panorama.am