2020-12-03 20:03
Լրատվական գործակալություններ
WarGonzo․ Անառիկ Դադիվանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրաքում և Եգիպտոսում աշխատած քահանան ծառայում է Դադիվանքում։
@wargonzo նախագիծը կարողացել է մտնել Քարվաճառի շրջանի ամենահին հայկական վանքը, որը վերջերս է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: Հայր Հովհաննեսի բացակայության պայմաններում (առողջական խնդիրների պատճառով) վանքի վանահայրի պարտականություններն այժմ կատարում է հայր Գաբրիելը, ով գրեթե 18 տարի ծառայում էր արաբական երկրներում (Եգիպտոս, Իրաք, Սուդան): Շուտով կարող եք դիտել @wargonzo-ի բացառիկ նյութը, թե ինչպիսին է այժմ լեգենդար վանքի կյանքը։