Սեդրակ Առուստամյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ազատության մեջ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա դուստրը` ԲՀԿ–ական պատգամավոր Նորա Առուստամյանը։

Նա հավելեց, որ Առուստամյանն ազատ է արձակվել գրավի դիմաց։

Նշենք, որ նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։