Այստեղով թուրքն է անցել. ինչ է անում թշնամին մեր սրբությունների հետ Թալիշում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook–ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ադրբեջանցիների տիրապետության տակ անցած Թալիշից։ Դրանցում երևում են ավերված սրբատեղիներ ու հուշարձան, ջարդված խաչքարեր ու ադրբեջաներեն գրություններ, որոնք արվել են աղբյուրի վրա։

«Թալիշն այսօր։ Այստեղով թուրքն է անցել»,–գրել է ԲՀԿ–ական պատգամավորը, տեղեկացնում է Sputnik Armenia։