Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԽՈՐԻՆ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ

Մեծ ցավով տեղեկացա վաստակաշատ ավիատոր, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Դմիտրի Աթբաշյանի մահվան մասին:

Դմիտրի Աթբաշյանն անգնահատելի ավանդ է թողել խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կայացման ու զարգացման գործում: Անկախությունից հետո նույնպես նա ջանք ու եռանդ չի խնայել ոլորտի ձեռքբերումները պահպանելու, կարևոր նշանակություն ունեցող փոքր ավիացիան զարգացնելու նպատակով, ինչը հատկապես կենսական նշանակություն է ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ:

Հանրային խորհրդում Դմիտրի Աթբաշյանը ձևավորել էր մեծ ավանդ ու փորձառություն ունեցող ավիատորների թիմ և ակտիվ հետևողականությամբ բարձրացնում էր քաղավիացիայի խնդիրները, պատկան մարմիններին ներկայացնում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ոլորտի զարգացման կարևորությունն ու նախապայմանները:

Խորին ցավակցություն եմ հայտնում մեծավաստակ ավիատորի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ