Գերմանիան կոչ է արել Մինսկի խմբին ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն առաջարկում է ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղում միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում քաղաքական կարգավորման համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք նախկինի պես համոզված ենք, և դա հստակ փոխանցել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը պետք է ներգրավվի այդ հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Եվ այս երկու օրերի ընթացքում բոլորը հանդես են եկել այնտեղ ԵԱՀԿ դերակատարման ավելացման օգտին», - ասել է Մաասը՝ ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների երկօրյա տեսակոնֆերանսից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում է Sputnik Armenia։