Ինքնաթիռները Ռուսաստանից կարող են Արցախ թռչել արդեն դեկտեմբերին

Արցախի ու Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության հարցը։ Առաջին ինքնաթիռները Ռուսաստանից կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արցախի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին, տեղեկացնում է Sputnik Armenia։

«Երկու կողմն էլ՝ մեր ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչ տարեվերջ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերականգման մասին հարցին։

Նա ավելացրել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի հավաստիությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար մինչ այս ամսվա մեջ մենք կտեսնենք՝ ինչպես են ռուսական առաջին ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»։