978 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 141 937

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 978-ով և դարձել 141 937: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 22 227 մարդ (+385), կատարվել է 528 876 թեստավորում (+2 728), առողջացել են վարակվածներից 116 796-ը (+730)։ Գրանցվել է մահվան 2 326 (+17) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 588, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։