ՍԴ-ն վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից ներկայացված դիմումը՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով, այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, տեղեկացնում է Aysor.am։

Հիշեցնենք՝ դիմումը ներկայացվել էր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից։