2020-12-08 11:21
Լրատվական գործակալություններ
Սերժ Սարգսյանի գրասենյակի համար հասկանալի չէ` ինչպես է զրույցը հայտնվել համացանցում
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Սերժ Սարգսյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի` համացանցում հրապարակված ձայնագրությանը։
«Հասկանալի չէ, թե ինչպես է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում»,– ասված է տարածված հաղորդագրության մեջ։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: