Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

ՀՀ քաղաքացիները անհնազանդության բողոքի ակցիաներ են սկսել Երևանի փողոցներում: Նրանք վանկարկում են «Նիկոլ, հեռացիր»: Ոստիկանությունը արդեն ավանդույթի համաձայն բերման է ենթարկում փողոցը փակած քաղաքացիներին:

 

Նշենք, որ այսօր՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանից, տեղեկացնում է News.am։