2020-12-09 12:06
Լրատվական գործակալություններ
0
Ովքե՞ր են դուրս գալիս ոստիկանության համակարգից. գերատեսչության մեկնաբանությունը
ՀՀ ոստիկանությունը հերքում է զանգվածային լրատվության միջոցներում տարածված լուրերը, թե իբր ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։
«Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ։ Դրանցից 2-ը եղել է սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հորդորում է համակարգի վերաբերյալ տեղեկատվություն պատրաստելիս հավաստի տվյալներ ստանալու համար համագործակցել կառույցի համապատասխան ծառայության հետ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։