Ռուսաստանը արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից

Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան Հայաստանի Արմավիրի մարզից՝ «Pepino mosaic virus»-ով (պեպինո խճանկարային վիրուս) արտադրանք հայտնաբերելուց հետո:

««Ռոսսելխոզնադզոր»-ն անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում արտահանվող և (կամ) արտադրվող լոլիկի և պղպեղի ներկրումը Ռուսաստան՝ «Pepino mosaic virus»-ի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք և դրա տարածումը կանխելու նպատակով: Ավելի վաղ վարակված բանջարեղենը ներմուծվել է այդ շրջանից», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am: