2020-12-09 19:10
Լրատվական գործակալություններ
Նիդեռլանդների պատգամավորներն Արցախի վերաբերյալ բանաձև են ընդունել
Նիդեռլանդների խորհրդարանն Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Տեղեկությունը հրապարակվել է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի Twitter-յան էջում:
Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ Արցախի բնակչության անվտանգության ապահովումն ու երկրի կարգավիճակի որոշումն անհետաձգելի հարցեր են։