2020-12-09 20:09
Լրատվական գործակալություններ
Փաշինյանի թիկնապահները մեքենայի մեջ նստել են՝ զենքը դեպի դուրս պահած (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Ազգային ժողով ուղևորվող՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կադրերում ուշագրավ ակնթարթներ է ֆիքսել տեսախցիկը։
Ավտոմեքենաների բաց պատուհաններից երևացել են թիկնապահներ՝ զենքը դեպի փողոց պահած։
Նշենք, որ այդ ընթացքում Ազգային ժողովի մոտ հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղեկացնում է News.am-ը։