2020-12-10 10:02
Լրատվական գործակալություններ
Հայաստան է տեղափոխվել երեք գերի, բոլորը՝ քաղաքացիական անձինք
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել երեք գերի։ News.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
«Գերիները տեղափոխվել են ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Նշեմ, որ խոսքը ոչ թե ռազմագերիների, այլ քաղաքացիական անձանց մասին է»,- ասաց Գևորգ Ալթունյանը։
Այլ մանրամասներ Ալթունյանը չհայտնեց։