ՌԴ ռազմական բժիշկները հոսպիտալում ընդունել են ավելի քան 360 պացիենտի

Ռուսաստանցի ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ժամանակ օգնություն են ցույց տվել ավելի քան 360 բնակչի: Այս մասին այսօր հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Ռուսաստանցի ռազմական բժիշկները օգնություն են ցույց տվել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր 368 բնակչի, որոնց թվում 41 երեխայի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռազմական գերատեսչությունից հստակեցրել են, որ Ստեփանակերտում տեղակայված շարժական հոսպիտալում անցած մեկ օրում ամբուլատոր-պոլիկլինիկային օգնություն են ցույց տվել տեղի 42 բնակչի, այդ թվում 7 երեխայի: Ընդունելությունը կատարել են թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետներ: Տեղի բնակիչները, որպես կանոն, դիմում են քրոնիկական հիվանդության սրման, ներառյալ սիրտ-անոթային և էնդոկրինային հիվանդությունների, ատամնացավի գանգատներով, տեղեկացնում է News.am: