ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվա չեն կանչել. տարածված լուրերը կեղծ են

Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը չի կանչվել Մոսկվա, մամուլում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվայում փոխանցվել է Հայաստանի «սորոսական գործակալական» ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն, պահանջելով նրանց հեռացնել պետական պաշտոններից։