2020-12-10 16:22
Լրատվական գործակալություններ
0
Խափանվել է Facebook Messenger-ի աշխատանքը
Աշխարհի մի շարք երկրներից օգտատերերը հինգշաբթի հայտնել են խնդիրների մասին Facebook Messenger հավելվածում: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է Downdetector ծառայության էջին, որը հետևում է պոպուլյար ինտերնետ ռեսուրսների աշխատանքին:
Օգտատերերի բողոքների մեծ մասը Լեհաստանից, Հունգարիայից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից և Ֆիլիպիններից է:
Downdetector սերվիսի տվյալներով` օգտատերերի 54 տոկոսը չի կարողանում հաղորդագրություններ ստանալ, 30 տոկոսը խնդիրներ ունի սերվերին միանալու հետ, ևս 14 տոկոսը չի կարողանում մուտք գործել մեսենջեր:
Եվրոպական երկրներից օգտատերերը նույնպես բողոքում են խափանումներից Facebook և Instagram սոցիալական ցանցերում, սակայն այս պահին դիմումների քանակն աննշան է, տեղեկացնում է News.am-ը: