2020-12-11 16:59
Լրատվական գործակալություններ
Արսեն Բաբայան. կադրերի բաժիններն չեն ընդունում ոստիկանների ծառայությունից ազատվելու զեկուցագրերը
Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, սակայն կադրերի բաժինները ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում, տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Ոստիկանության հարգարժան ծառայողներ, ձեր զեկուցագրերը չընդունելու իրավունք որևէ մեկը չունի: Եթե այս ընթացքում կունենաք իրավական աջակցության անհրաժեշտություն, հանգիստ կարող եք դիմել ինձ», - Facebook-ում գրել է Արսեն Բաբայանը։