Արման Սաղաթելյան․ Ոչինչ չի վերջացել, դեռ նոր է սկսվում

Ադրբեջանցիների ու թուրքերի հետ շփումները պատմականորեն մեզ պետք է ուսուցաներ, որ եթե դու մի մատդ տալիս ես կծելու, թևդ հետը պոկելու են ու տանեն. Եթե դու մեկ տեղ զիջում ես, դու միշտ ես զիջելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության շենքի մոտ բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նշեց «Քառյակ մեդիայի» հիմնադիրներից Արման Սաղաթելյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով զծղրում, նվաստացնում է Նիկոլ Փաշինյանին, որը շարունակում է նտած մնալ վարչապետի աթոռին՝ չհասկանալով, որ ի դեմս իրեն նվաստացնում են ամբողջ հայ ժողովրդին:

«Եթե տեսնում ենք, որ Սյունիքում պետական սահման գծելու համար գյուղապետն է բանակցում թշնամական զորքի զինվորականների հետ, այստեղից եզրահանգումը մեկն է, երկրում իշխանություն չկա: Այսինքն քաղաքացիներն արդեն ընդամենը բնակիչներ են, իրենք անտեր են, հետևաբար կարելի է անարգել գալ ու վերցնել այն, ինչ պետք է: Կարելի է մտնել ու սպանել, մի հազար հեկտար էլ առաջ գնալ: Այս խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթով ոչինչ չի վերջացել, դեռ նոր է սկսվում, և այդ պատմական մաշստաբի ասետը թափ է առնում: Ադրբեջանցիները վախ հոտ են առել, անտերության հոտ են առել»,-ասաց Սաղաթելյանը և որպես ելք նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, տեղեկացնում է News.am: