2020-12-13 11:15
Լրատվական գործակալություններ
Հայաստանում Իրանի դեսպանն անդրադարձել է Էրդողանի «պոեզիային» հաջորդած իրադարձություններին
Իրանի կառավարությունն ու ժողովուրդը զգայնությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին։
Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին արտահայտությանը հետևած իրադարձություններին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատան թվիթերյան էջը:
«ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, թե Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ինչպիսի զգայնությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին»,-նշել է դեսպանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: