2020-12-13 17:01
Լրատվական գործակալություններ
0
Հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 16։00-ին Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ Նիստին հրավիրված են նաև խորհրդարանական խմբակցությունները։
Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նիստը կայանալու է ժամը16:00-ին, ընդդիմությունը հրավիրված է, մենք մասնակցելու ենք»,– ասաց նա` հավելելով, որ ԲՀԿ–ից նիստին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց. «Չեմ մեկնաբանում, բայց և չեմ հերքում»։
Նիստի օրակարգն այս պահին շարունակում է անհայտ մնալ, բայց ըստ նախնական տեղեկությունների, քննարկվելու է Արցախում երեկվանից ստեղծված իրավիճակը։