2020-12-13 17:39
Լրատվական գործակալություններ
0
Անվտանգության խորհրդի հրատապ նիստ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Կառավարության շենքում այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է ընթանում, որը հրատապ հրավիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ԱԽ նիստին հրավիրված են նաև ԱԺ խորհրդարանական բոլոր ուժերի խմբակցության ղեկավարները։
Մեր տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Կառավարության շենքի դիմաց մեծ թվով ոստիկանական ուժեր կան, տեղեկացնում է News.am-ը։