2020-12-14 13:15
Լրատվական գործակալություններ
0
Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի
Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի։
«Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, և այս առիթով եռօրյա սուգ կհայտարարվի, նաև սգո երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր», տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Չի բացառվում, որ այդ օրը դեռ ոչ բոլոր զոհերի մարմինները գտնված կլինեն, բայց պետական այդ կարգի որոշումն այլևս չի կարելի հետաձգել։