2020-12-14 16:10
Լրատվական գործակալություններ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է
Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Տեղեկությունը News.am-ին է հայտնել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ Արայիկ Հարությունյանը Երևանում է։
«Հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,– ասել է նա։