2020-12-14 19:35
Լրատվական գործակալություններ
Արցախում բանտարկված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովն ազատվել ու վերադարձել են Ադրբեջան
Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը վերադարձել են Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի՝ գերիների հարցերով պետական հանձնաժողովը։
Նրանց վերադարձը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր մեկնարկած՝ գերիների ու պատանդների փոխանակման շրջանակներում։
Ցերեկը ադրբեջանական գերիներն ու պատանդները, այդ թվում՝ Գուլիևն ու Ասկերովը, ինքնաթիռով տեղափոխվել են Բաքու, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։