438 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 149 120

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 438-ով և դարձել 149 120: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 18 513 մարդ (-1 082), կատարվել է 551 637 թեստավորում (+1 905), առողջացել են վարակվածներից 127 452-ը (+1 486)։ Գրանցվել է մահվան 2 529 (+26) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8-ով ու դարձել 626, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։