2020-12-16 12:35
Լրատվական գործակալություններ
Շիրակի մարզի վրդովված բնակիչները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերեվարվել են հիմնականում Հոռոմ, Լանջիկ և Ազատան գյուղերի բնակիչները։ Ազատանի գյուղապետը Երևան կգա տեղի իշխանությունների հետ հարցը պարզելու համար ։
Շիրակի բնակիչները փակել են դեպի հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ճանապարհը։
Բնակիչներն արդեն փակել են Քեթիի ու Ազատանի ճանապարհները և փորձում են փակել Գյումրի–Երևան ավտոճանապարհի` Լանջիկ գյուղի հատվածը։
«Մեր տղերքի մասին մոռացել են, չորս օր նրանք եղել են շրջափակման մեջ», – Sputnik Արմենիային ասաց շիրակցի Կարապետ Պողոսյանը, որի տեղեկություններով` Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։
Գերեվարվել են հիմնականում Հոռոմ, Լանջիկ և Ազատան գյուղերի բնակիչները։