Լարված վիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորած զինծառայողների հարազատները կոտրեցին դուռը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճկա է: Անհետ կորածների հարազատները կոտրեցին դուռն ու մտան շենքի տարածք:

 


Նշենք, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են Խծաբերդի մոտ:

Այս առնչությամբ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»:

Նշենք, որ Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, տեղեկացնում է News.am-ը: