2020-12-16 14:44
Լրատվական գործակալություններ
Սյունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվել
Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Այս տեղեկությունը News.am-ին հաստատեց Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանը:
Նա նշեց, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են՝ ճանապարհի անվտանգությունն ուղղակի վերահսկելու համար։