2020-12-16 21:37
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ-ը հերքել է Փաշինյանի հայտարարությունը․ Ռուս խաղաղապահներն չեն ընկել շրջափակման մեջ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում ռուս խաղաղապահներն ընկել են շրջափակման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ՊՆ-ից հայտարարել են. «ԼՂ հակամարտության կողմերից մեկի տեղեկատվությունը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջապատման մասին, չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ժամանակ»: