2020-12-17 10:45
Լրատվական գործակալություններ
Արցախում թշնամու վերահսկողության տակ է անցել 116 դպրոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռազմական գործողությունների արդյունքում թշնամու վերահսկողության տակ է անցել 116 դպրոց: 6300 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իր իրավունքից: Այս պահի դրությամբ մայրաքաղաքի դպրոցներ են հաճախում 1191 աշակերտ: Ուսուցիչների զբաղվածության հարցը ևս նախարարության օրակարգում է: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Արցախի կրթության, գիտության և և մակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասում է, որ առաջիկայում Արցախում նախատեսվում են միջազգային կառույցների հետ հանդիպումներ: Քննարկվելու են Արցախի մշակութային ժառանգությանը վերաբերող մի շարք հարցեր:ի
Պանորամա