2020-12-17 22:32
Լրատվական գործակալություններ
Իրավիճակը խաղաղապահ գործողությունների իրականացման շրջանում (17․12․2020 դրությամբ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել։ Նախորդ քարտեզը հրապարակվել էր դեկտեմբերի 15-ին։
Նոր քարտեզում Լաչինի միջանցքը նշված է որպես առանձին գոտի։ Նախորդ քարտեզներում նման բան չի եղել։
Դատելով թարմացված քարտեզից՝ հյուսիսում ռուս խաղաղապահների զորախմբի պարեկման շրջանի մեջ է ներառվել նոր՝ ոչ մեծ տարածք Մարտակերտի ուղղությամբ։
Սահմանների աննշան փոփոխություն են կրել նաև Ասկերանի ու Մարտունի շրջանները, բայց ի տարբերություն հյուսիսի, այստեղ հակառակորդը մոտեցրել է իր դիրքերը հայկական դիրքերին։ Մասնավորապես, շփման գիծն ավելի է մոտեցել Մարտունի քաղաքին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։