2020-12-18 14:15
Լրատվական գործակալություններ
0
Սուրիկ Խաչատրյան. «Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները»
Օրհասական է պահը։ Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Այդ կորուստը շատ մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունիքի ամբողջական կործանմանը։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալու։ Facebook-ի իր էջում նման հայտարարություն է արել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Սյունիքը դեռևս 1988թ֊ին համախմբվեց և պահեց մեր սահմանները։ Այսօր կրկին համախմբվելու ու պայքարելու ժամանակն է։ Ոտքի՛ ելեք, ինքնակազմակերպվե՛ք, պահանջե՛ք դավաճան ղեկավարի հրաժարականը, ամուր կանգնե՛ք սահմաններին և թույլ մի՛ տվեք` ազերիները ոտք դնեն սյունյաց անարատ հողին»,–գրել է նախկին մարզղպետը։
Նա նշել է, որ երկու օր առաջ է վիրահատվել, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, բայց շուտով կմիանա սյունեցիներին, որ միասին ամուր պահեն երկիրը։